ESPN-ի փոխանցմամբ՝ ևս 6 ֆուտբոլիստ, ինչպես նաև գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ծրագրում են հեռանալ ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականից։
Լիոնել Մեսսիի՝ ազգային թիմից հեռանալու հայտարարությունից հետո նրան կարող են հետևել Գոնսալո Իգուաինը, Սերխիո Ագուերոն, Անխել դի Մարիան, Խավիեր Մասկերանոն, Էսեկիել Լավեսին ու Լուկաս Բիլյան։
Ֆուտբոլիստները նման մտադրություն ունեն Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո։ Արգենտինացիները զիջել են հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։
Ագուերոն El Mundo-ի հետ զրույցում նշել է, որ մթնոլորտը հանդերձարանում ուղղակի սարսափելի է․ «Սա վատագույն կոլեկտիվն է, ինչ խաղում եմ հավաքականում։ Մթնոլորտը հանդերձարանում ուղղակի սարսափելի է»։









































