20-ամյա Քեթի Լուորենսը ծախսում է օրական 3 ժամ՝տիկնիկի նմանվելու համար: Նա շատ է սիրում նուրբ երանգների զգեստներ և կիսաշրջազգեստներ:
Քեթին ուսումնասիրում է ճապոնական մշակույթը և սիրում է տեսախաղեր, որոնցից ոգեշնչվում է:
Նա հաճախ է շրջում խանութներով, որտեղից գնում է համապատասխան զարդեր: Նա ունի 120 դոլար արժողությամբ 5 զգեստ, սակայն մոդելի՝ իր աշխատավարձի հիմնական մասը ծախսում է շպարի պարագաների վրա:
«Ես ամսական 300 դոլարից ավելի ծախսում եմ շպարի պարագաների վրա, սակայն ինձ համար դա շատ կարևոր է: Ես հազարավոր պարագաներ ունեմ, որոնք միաժամանակ եմ օգտագործում: Դիմահարդարման համար ինձ 3 ժամ է անհրաժեշտ, սակայն դա սարսափելի չէ: Առանց դրա իմ կերպարը ամբողջական չէր լինի»,- ասել է Քեթին Mail Online-ի հետ հարցազրույցում:









































