Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունը չի շոշափում Թուրքիայի տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործունեությանը:
Թուրք բարձրաստիճան անձանցից մեկի խոսքով՝ կողմերի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26-ին Հռոմում:
Ընդգծվում է, որ դրանով հաստատվում է դեռևս 2013 թվականի մարտին Իսրայելի ներողությունը Թուրքիայից, ինչն աննախադեպ իրադարձություն է հրեական պատմության համար:
Հաղորդվում է, որ Իսրայելը համաձայնել է «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին, փոխհատուցում վճարելուն, ինչպես նաև Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին մասնակցելուն:
Գազայի հատվածում իրականացվելու են մասշտաբային նախագծեր: Իսրայելը թույլատրելու է Թուրքիայից Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը, թույլատրվելու են նաև թուրքական ներդրումները Պաղեստինի տվյալ հատվածում:
Ակնկալվում է, որ մասշտաբային նախագծերի շրջանակներում Գազայի բնակիչների համար կառուցվելու են շենքեր, ինչպես նաև կարճ ժամանակում կառուցվելու է Թուրքիա-Պաղեստին Բարեկամության հիվանդանոց՝ նախատեսված 200 մարդու համար:
Բացի դրանից՝ քայլեր կձեռնարկվեն Գազայում խմելու ջրի հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև էներգամատակարարման ոլորտի բարելավման ուղղությամբ: Անկարայում ընդգծում են, որ շարունակելու են աջակցել Պաղեստինին:





































