Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայոց ցեղասպանության առումով Պապի դիրքորոշումը միանշանակ պարզ է. Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի առաջնային նպատակը հիշեցնելն էր, որ նա գալիս է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած հենց առաջին երկիր։«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը։ «Նա համաշ խարհային ազդեցություն ունի։ Անում է այն, ինչ ասում է, եւ հակառակը, ասում է այն, ինչ անում է։ 2015 թվականի ապրիլին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում  նա շատ հստակորեն ճանաչեց ցեղասպանությունը. սա այնքան հզոր էր, որ այլեւս հետքայլ չկար։ Եվ պարզ է, որ իզուր չէր նրա՝ 3 օր Հայաստանում անցկացնելու որոշումը։ Նա ցանկանում էր նաև մեկ անգամ եւս հիշեցնել, որ գալիս է առաջին քրիստոնյա երկիր՝ սիրո, խաղաղության եւ համերաշխության իր պատգամն ասելու»,- ասաց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ցեղասպանության առումով Պապի դիրքորոշումը միանշանակ պարզ է։ «Նա խնդիր չուներ ցեղասպանություն բառը կրկին արտաբերելու, նա ապացուցելու ոչինչ չուներ, քանի որ դա արդեն արել էր եւ շատ ավելի դժվար տեղում: Նա ցանկանում է ասել, որ բոլոր ցեղասպանություններն էլ պետք է ճանաչել, հայտարարել, դատապարտել. նրանք, որոնք ճանաչված չեն մինչեւ այսօր եւ մանավանդ քրիստոնեական ժողովուրդների դեմ,  որոնք ամբողջ աշխարհում ամենատուժածներն են»,- ընդգծեց նա։

Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ Հայաստանի համար Հռոմի Պապը ստեղծում է արտաքին հարաբերություններ, փորձում է վերացնել այն խոչընդոտները, որոնք դրսից են գալիս: «Նա ցանկանում է, որ իր համերաշխության պատգամը տեղ հասնի։ Այդ պատգամը որեւէ խոչընդոտ չի կարող ստեղծել Հայաստանի հարեւանների համար, քանի որ այն երկու խնդիր է կրում իր մեջ՝ զորակցություն բոլոր քրիստոնեական ժողովուրդներին եւ բոլոր ազգերի միջեւ համերաշխության պահանջ ։ Նա խտրականություն չի դնում, եւ սա է նրա ուժը. սերը չի կարող բաժանվել միայն որոշ մարդկանց միջեւ, դա համաշխարհային արժեք է»,- եզրափակեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը։

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարÕ �գ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն ՀայոÖ Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում