Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները 9-էջանոց փաստաթուղթ են մշակել, որը վերնագրված է՝ «Ուժեղ Եվրոպա՝ անորոշությունների աշխարհում»: Փաստաթղթում նրանք առաջարկել են համաեվրոպական անվտանգության, միգրացիոն քաղաքականության և տնտեսական փոխհամագործակցության ուժեղացման կոնցեպցիա՝ գրում է Reuters-ը:
Արտգործնախարարներն առաջարկել են երեք նախաձեռնություն: Նախ և առաջ՝ հաստատել Եվրոպայի անվտանգության պայմանագիրը, որը ներառում է Եվրոպայի արտաքին քաղաքականության և անվտանգության դրույթները, ինչպես նաև մշտական կայուն համագործակցություն պաշտպանության բնագավառում:
Քաղաքական գործիչները առաջարկել են նաև վերամշակել միգրացիոն քաղաքականությունը, մասնավորապես նվազեցնել ԵՄ անլեգալ ներգաղթը:
Նախարարների կարծիքով՝ ԵՄ-ն նաև ներդրումների և Տնտեսական-արժութային միության ուժեղացման միջոցով պետք է խթանի տնտեսական աճը:









































