ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սերտ և հատուկ հարաբերությունները չեն փոխվի երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու պատճառով: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է Հռոմում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մենք՝ ԱՄՆ-ը, կշարունակենք մեր շատ սերտ և հատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Դրանք չեն փոխվի այդ քվեարկության պատճառով»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Քերիի խոսքով՝ Վաշինգտոնը «լիովին համոզված է, որ այդ ամենը կարելի է հաղթահարել խելամիտ և մտածված ձևով, որը հիմնված կլինի ԵՄ-ի ուժեղագույն կողմերի», շուկայական համակարգի, ինչպես նաև միջազգային անվտանգության հետաքրքրությունների վրա: «Ես կասկած չունեմ, որ մեզ մոտ կստացվի»,- նշել է Քերին:
Նա վստահություն է հայտնել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը և նրա հետևանքը «անհրաժեշտ է ինչպես հարկն է քննարկել այն արժեքների և հետաքրքրությունների համատեքստում, որոնք ԱՄՆ-ը կապում են Եվրամիությանը»:










































