Friday, 12 06 2026
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

Աղվան Հովսեփյանը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի:

«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որը որակապես փոխում է մեր առջև կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձևով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու երաշխիքները»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռևս համակարգում տեսանելի են:«Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը:

Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների և թերությունների մասին, ամենևին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա և սևացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռևս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ մենք այսօր քաղաքացիական հասարակության կառուցման վկան ենք, սակայն, գործադիրի ղեկավարի կարծիքով, դա հեշտ ճանապարհ չէ, որովհետև շատ հաճախ պարզվում է, որ մեր հասարակության բազմաթիվ օղակներ դեռևս չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ ազատությունը, ժողովրդավարությունը, միևնույն ժամանակ, ենթադրում է նաև պատասխանատվություն:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է այդ հանգամանքի վրա ևս ուշադրություն դարձնել, իսկ դրա հաջողության բանալին կայանում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ կադրային քաղաքականությունը, այդ թվում դատախազությունում, ունի էական նշանակություն մեր ապագա հաջողություններն արձանագրելու համար:

Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում ևս գործադիրը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դատախազությունում աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու, դատախազների մասնագիտական ու սոցիալական խնդիրները լուծելու համար:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ Արշավիր Ղալամյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը և «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը: Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը և Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում