Pixar ամերիկյան կինոարտադրությունը, որը մասնագիտացված է եռաչափ անիմացիայի վրա, կկրճատի սիքվելների արտադրությունը: Այս մասին BuzzFeed-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ընկերության անիմացիոն բաժնի ղեկավար Էդ Կաթմուլը:
Դրա հետ մեկտեղ Կաթմուլը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ կամ ընկերությունը, կամ հանդիսատեսը ցանկանում են տեսնել որևէ պատմության շարունակություն, որն արդեն ապացուցել է իր հաջողակ լինելը: Սակայն ստուդիան մտադիր չէ այդ պատճառով հրաժարվել նոր սյուժեներից: Pixar-ի ներկայիս ռազմավարությունը կկայանա նրանում, որ ամեն տարի կթողարկվի ֆիլմ, իսկ երկու տարին մեկ անգամ կնկարահանվի սիքվելը:
Պատրաստվող նախագծերից միայն մեկն է սիքվել: Դա «Դորիի հետքերով» ֆիլմն է, որը էկրան դուրս կգա 2015թ. և կդառնա «Նեմոյի հետքերով» ֆիլմի շարունակությունը:
Pixar ստուդիան լիամետրաժ ֆիլմեր է նկարահանում 1990-ական թվականների կեսերից:








































