Facebook-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ թուրքական իշխանություններին օգտատերերի մասին տվյալներ չեն փոխանցվել, չնայած վարչակազմի խնդրանքներին՝ կապված երկրում շարունակվող բողոքի ցույցերի հետ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ թուրքական կառավարության ներկայացուցիչներն այս շաբաթ ընկերության կենտրոնակայան կայցելեն, որտեղ Facebook-ի ղեկավարությունը կընդգծի նման պահանջների համար օրինական ուղիների կարևորությունը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը բազմիցս դատապարտել է սոցիալական մեդիան՝ մեղադրելով մասնավորապես Facebook-ին ու Twitter-ին կառավարության դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը նպաստելու մեջ:
Anadolu գործակալության տվյալներով՝ Թուրքիայի տրանսպորտի, նավարկության և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Facebook-ը «դրական» է պատասխանել պետության առաջարկին, մինչդեռ Twitter-ը մերժել է:










































