2016 թվականի սկզբին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հնդկական Ringing Bells ընկերությունը ծրագրում է թողարկել Freedom 251 անվանմամբ սմարթֆոնը՝ ընդամենը 4 դոլար արժողությամբ: Սակայն մինչև վերջերս այդ սարքի մասին ոչինչ հայտնի չէր, քանի դեռ մշակողները չէին հայտարարել հունիսի 30-ին նորույթի վաճառքի մեկնարկի մասին՝ հայտնում է newsyou.info-ն:
Արտադրողները հայտարարել են, որ առաջին խմբաքանակը կազմված կլինի 200 հազար օրինակից:
Ինչ վերաբերում է սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա հաշվի առնելով գինը՝ դա բավականին տպավորիչ է: Freedom 251-ը ունի 4 միջուկանի պրոցեսոր և 1 Գբ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 0.3 Մպ դիմային և 3.2 Մպ հիմնական տեսախցիկներ: Սմարթֆոնի մարտկոցը ունի 1450 մԱժ հզորություն: Սարքն աշխատում է Android Lollipop օպերացիոն համակարգով:








































