«Միսս գեյ Սան Խուան» գեղեցկության մրցույթը ավարտվել է հենց բեմում ծեծկռտուքով:
Ժյուրիի կողմից հաղթողի անունը հայտարարելուց հետո «Միսս գեյ Սան Խուան» գեղեցկության մրցույթի երկրորդ տեղը գրաված մասնակիցը արտահայտելով իր անհամաձայնությունը՝ հարձակվել է մրցակցի վրա: Այս մասին հայտնում է Peru21.pe-ը:
Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ մրցույթի մասնակիցները հարձակվում են միմյանց վրա ու քաշելով միմյանց մազերից՝ ընկնում են գետնին:
Նրանց բաժանում են մրցույթի կազմակերպիչները:
Չնայած սկանդալին՝ մրցույթի հաղթողը թագադրվել է ու ստացել իր մրցանակը:








































