ԱՄՆ խոշորագույն բանկերը Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության հանրաքվեից հետո պատրաստվում են իրենց գործարքների մի մասը երկրից տեղափոխել Դուբլին, Փարիզ և Ֆրանկֆուրտ՝ հայտնում է Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը, Bank of America-ն, Citigroup-ը և Morgan Stanley-ը ամերիկյան ֆինանսական այն կազմակերպություններից են, որոնք մտադիր են Բրիտանիայից տեղափոխել իրենց գործարքները:
Ինչպես հայտնում է պարբերականը` ներդրումային բանկերը անմիջապես արձագանքեցին Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշմանը: Նրանցից շատերը արդեն դիմել են կարգավորողներին՝ արտոնագիր ձեռք բերելու համար, և սկսել են ղեկավարներին պատրաստել տեղափոխմանը:











































