Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Պապի այցի կարևոր դասը. ականջները շոյելու փոխարեն՝ շփել ձեռքերը

Ապրիլյան պատերազմից հետո մենք շատ խոսեցինք դասերի մասին, շատ խոսեցինք, այսպես ասած, եզրահանգումների, հետևությունների մասին, պաշտպանությունն ու անվտանգությունը ամրացնելու մասին: Եվ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մեր խնդիրը այդ պատերազմն էր, և բավական է պատրաստ լինել նոր կամ հաջորդ պատերազմին, և կարող ենք համարել, որ արել ենք մեր անելիքը, արել ենք այն, ինչ պահանջվում է մեզանից: Մինչդեռ այդ պատերազմը մեր մեծ մարտահրավերների ու սպառնալիքների մի դրվագ է միայն, ողբերգական, ցավալի, վտանգավոր, սակայն մի դրվագ միայն: Եվ այդ դրվագը հետևանք դրվագ է, հետևանք այն իրականության, որ մենք մեր մեծ սպառնալիքների, համաշխարհային դինամիկ փոփոխությունների մեծ ալիքների ֆոնին մեզ զգում և պահում ենք չափազանց փոքրի նման, մեզ զգում և պահում ենք անկարողի նման, թույլի նման, մենք մտածում ենք փոքր:

Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է: Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հայաստանյան այցի կապակցությամբ վերջին օրերին հաճախ ենք լսում նման հայտարարություններ, և այդ հայտարարությունները անկասկած իրականություն են: Աշխարհը հետևում է Հռոմի պապի այցերին և ուրեմն՝ նաև այն երկրներին, որտեղ լինում է նա:

Շատ լավ է, իհարկե, որ Հայաստանը հայտնվում է այդպիսի իրավիճակներում, երբ հանրահռչակ մարդիկ, առաջնորդներ, տարբեր բնագավառներում մեծ հեղինակություն ունեցող տարատեսակ գործիչներ՝ քաղաքականությունից, կրոնից մինչև շոու-բիզնես, տնտեսություն, մարզաշխարհ, արվեստ և այլն, այցելում են մեր երկիր, ծանոթանում, նաև իրենց միջոցով մեր երկրին ծանոթացնում իրենց միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր երկրպագուներին կամ հետևորդներին:

Այդ ամենը ոչ միայն լավ է, այլև անհրաժեշտ, ողջունելի, նույնիսկ կենսական՝ պատերազմի ու շրջափակման պայմաններում ապրող պետության ու հասարակության համար: Սակայն այդ ամենը, ըստ էության, ոչինչ է, եթե պետությունն ու հասարակությունն իրենք իրենցից չեն կարողանում ստեղծել համաշխարհային ուշադրության արժանի իրողություններ, երևույթներ, գործընթացներ: Մարդիկ չափազանց կարևոր են, սակայն շատ ավելի կարևոր է այն, ինչ ստեղծում են նրանք: Եվ շատ կարևոր է, թե ինչ են ստեղծում Հայաստանում ապրող մարդիկ:

Հայաստանում ապրող մարդիկ, հայկական հասարակությունը, հայ ժողովուրդը աշխարհում ձեռք է բերել մաքառողի իմիջ, գոյատևողի իմիջ: Եվ եթե այնուհանդերձ այդ բնորոշումները, որ հնչում են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ, Ցեղասպանություն տեսած, բայց հերոսաբար վերապրած մեր ժողովրդի հասցեին ականջ են շոյում, շոյում են մեր փառասիրությունը, այնուհանդերձ, վաղուց ժամանակն է, երբ մեր արժանիքը լինի ոչ թե հերոսական մաքառումն ու գոյապայքարը, այլ արդեն ստեղծագործական հատկանիշները:

Վաղուց ժամանակն է, որպեսզի մենք այդ հատկանիշների միջոցով, այսինքն՝ մեր կյանքով, մեր առօրյայով հայտնվենք աշխարհի ուշադրության կենտրոնում, մեր գործերով, ոչ թե մեր հյուրերով: Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք, և մեր բոլոր հյուրերը՝ հայտնի, թե անհայտ, մեծ տեղ ունեն մեր երկրում, մեր տանը, մեր հոգիներում ու սրտերում, բայց մենք էլ համաշխարհային կյանքում մեր տեղը պետք է նվաճենք մեր, ոչ թե նրանց միջոցով, նվաճենք կայուն, հաստատուն, երկարաժամկետ տեղը, ոչ թե այնքան տեղ, որքան տևում են այցերն ու միջոցառումները:

Մենք կարիք ունենք մեր ամենօրյա կյանքը մեր պատվավոր հյուրերին համարժեքացնելու, մեր գործը նրանց ներդաշնակեցնելու, և աշխարհին մեր խոսքն այդպես ասելու: Մենք ունենք ուշադրության կենտրոնում ոչ թե լինելու, այլ մնալու խնդիր, որը պետք է լուծենք հանուն ինքներս մեզ, հանուն մեր անվտանգության, հանուն մեր ապագայի:

Նեղացնելով մեր պատասխանատվության գիտակցումն ու շրջանակը որպես միջազգային անցուդարձի սուբյեկտ, համաշխարհային իրադարձությունների բաղադրիչ՝ մենք ակամա նվազեցնում ենք նաև մեր պատասխանատվությունը ներքին հարցերում: Սրանք շաղկապված իրողություններ են, որոնց կապը մենք զգում ենք արդեն հետևանքների տեսքով, ըստ էության՝ պոստֆակտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում