ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Օրինջ քաղաքում 6-ամյա տղան պատահաբար կրակել է իր 4-ամյա եղբորը՝ խաղալով առանց հսկողության մնացած ատրճանակով: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղան զենքը գտել է տանը, որտեղ ապրել է մոր և եղբոր հետ: Խաղի ժամանակ ատրճանակը կրակել է, փամփուշտը հայտնվել է երեխաներից փոքրի գլխում: Երեխան հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Իրավապահ մարմինները կատարվածի փաստով անցկացնում են հետաքննություն: Քննության տվյալներով՝ զենքը պատկանել է երեխաների մորը:








































