Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մեկնարկել է Սուրբ պատարագը, որը մատուցում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաղորդակցությամբ: Աշխարհի տարբեր ծագերից Էջմիածին են ժամանել ուխտավորներ՝ մասնակցելու պատարագին:
Մայր Աթոռում տեղի կունենան մի շարք այլ միջոցառումներ, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան՝ Հռոմ վերադառնալու համար:
Լուսանկարը` PAN Photo-ի









































