Մարկ Ցուկերբերգը գտել է Facebook-ի էջերում օգտատերերին պահելու ևս մեկ միջոց: CNET-ի փոխանցմամբ՝ ընկերությունը փորձարկում է նոր ծառայություն, որը թույլ կտա սոցցանցի օգտատերերին խմբակային չաթ կազմակերպել:
Օգտատերը պետք է պարզապես սեղմի «ստեղծել չաթ» կոճակն ու միանա ցանկացած ծանոթի: Այդ քայլը կարող է ֆինանսական տեսանկյունից շահավետ լինել:
Սկզբնական փուլում չաթը կլինի միայն տեքստային, ինչն այն քիչ գրավիչ կդարձնի որոշ օգտատերերի համար, քան, օրինակ, Google Hangouts-ը:








































