Լոնդոնը Մեծ Բրիտանիայից անկախ ճանաչելու և այն Եվրամիությանը միացնելու խնդրանքով միջնորդագիրը հավաքել է 150 հազար ստորագրություն և կներկայացվի քաղաքապետ Սադիկ Խանին, հայտնում է RIA Novosti-ն:
Change.org կայքում տեղադրված միջնորդագիրը հասցեագրված է Լոնդոնի քաղաքապետին: Խնդրագրի տեքստում նրա հեղինակ Ջեյմս Օ’Մելին դիմում է քաղաքապետին. «Քաղաքապետ Սադիկ, մի՞թե դուք չեք գերադասում դառնալ նախագահ Սադիկ»:
Օ’Մելին նշում է այն փաստը, որ Լոնդոնը միջազգային քաղաք է, որն ուզում է «մնալ Եվրոպայի սրտում», ասում է Շենգենյան գոտում մնալու անհրաժեշտության մասին, և նույնիսկ հնարավոր է համարում անցումը եվրոյին:









































