Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է սեփական դրամական միջոցների օպերատիվ կառավարմանը, կարող է լրջորեն վաստակել Brexit-ի շնորհիվ, հայտնում է Marketwatch-ը:
Պարբերականը նշում է, որ ուրբաթ օրը շուկաներում իրադրությունն անցել է այն նույն սցենարով, որը Սորոսը հանրաքվեի նախօրյակին նկարագրել է The Guardian պարբերականի համար հոդվածում:
«Ֆունտ սթեռլինգը հավանաբար արագ և ուժեղ կընկնի, եթե հանրաքվեն ավարտվի ԵՄ-ից դուրս գալու որոշմամբ: Իմ սպասելիքներով՝ անկումը կլինի նշանակալի և ջախջախիչ, քան 1992 թվականի 15 տոկոսանոց անկումը, երբ ես ստացա նշանակալի օգուտ իմ հեջ ֆոնդի ներդրողների համար՝ Անգլիայի Բանկի և Բրիտանիայի կառավարության հաշվին»,- գրել է Սորոսը:
Սորոսը լայն հանրությանը հայտնի դարձավ հատկապես 1992 թվականի «սև շաբաթից» հետո: Այն ժամանակ ֆունտի էժանացման հետևանքով Սորոսը աշխատել է 1-1.5 միլիարդ դոլար:








































