Sony կորպորացիան խոստովանել է, որ Դուբայից իր գործընկերներն արտադրանքի մի քանի խոշոր խմբաքանակ են վաճառել Իրանին: Խոսքը 12.8 միլիոն դոլարի բժշկական սարքավորումների և տեսատեխնիկայի մասին է:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, միջնորդները պայմանագրեր են կնքել Իրանի առողջապահության նախարարության հեռուստահեռարձակման համար պատասխանատու գերատեսչության հետ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 4 տրանսակցիա, որոնցից մեկն անշահավետ է եղել, իսկ երեքը բերել են առնվազն 500 հազար դոլարի երկամուտ:
Նման խոստովանությունից հետո Sony-ն կարող է խնդիրներ ունենալ ԱՄՆ իշխանությունների հետ, որոնք տուգանում են իրանական վարչակարգին արտադրանք վաճառող ընկերություններին, քանի որ վերջիններս շրջանցում են պատժամիջոցները:
Ճապոնական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նման տուգանքը կամ այլ պատժամիջոցը կարող է զգալի վնաս հասցնել ընկերությանը: Sony-ում ասում են, որ մենեջերները գործել են օրենքի շրջանակներում: Նրանք անում են այն ամենը, ինչը բխում է իրենց ուժերից, սակայն անհնար է ամբողջությամբ վերահսկել Իրանի հետ առևտուրը:








































