Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը հուսով է, որ մարզչական փոփոխությունից հետո գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կզիջի դիրքերը:
«Նրանք մեկ հրաշալի մասնագետին փոխարինել են մյուսով, ով գերազանց աշխատանք է կատարել «Էվերթոն»-ում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Դեյվիդն իր նոր աշխատավայրում նույնպես կապացուցի իր բարձր կարգը:
Հուսանք, որ Մոյեսի գլխավորությամբ «Յունայթեդ»-ը կզիջի դիրքերը: Գիտակցոււմ եմ, որ նրանք գերազանց կազմ ունեն, որին չեմպիոնական պայքարից դուրս թողնելը բարդ է լինելու»,- Sky Sports-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:









































