Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի մեկնարկային խաղում Շվեյցարիայի հավաքականը մրցակցում է Լեհաստանի ընտրանու հետ:
1-ին խաղակեսից հետո լեհերը առջևում են` 1:0 հաշվով: Հանդիպման 39-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ֆիորենտինա»-ի լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին:
Հավելենք, որ այսօր կկայանան 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպումներ: Խորվաթիայի ընտրանին քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ Ուելսի թիմը` Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ:






































