Այսօր Գյումրիում Շահեն Հարությունյանը հորը՝ Շանթ Հարությունյանին, ազատ արձակելու պահանջով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ որոշել էր ակցիա անցկացնել՝ ցույց տալու համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
Ակցիան, սակայն, չհաջողվեց իրականացել. Շահեն Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին: Այս պահին Շահենը գտնվում է 6-րդ վաչությունում:
Գյումրիում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, մասնակցելու էր «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» ցուցապաստառով: Նպատակը մեկն էր՝ ցույց տալ Հռոմի Պապին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Ակցիան, սակայն, ինչպես նշեցինք, չիրականացավ:
Հիշեցնենք, որ ժամը 17-ին նույն պահանջով հավաք է նախատեսվում նաև Ազատության հրապարակում, բայց դեռ հայտնի չէ՝ Շահենին մինչ այդ ժամը ազատ կարձակե՞ն, թե՞ ոչ: Առայժմ նաև հայտնի չէ՝ Ազատության հրապարակում նախատեսված հավաքը կլինի՞, թե՞ ոչ:









































