Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի կարծիքով՝ Հռոմի պապի այցը Հայաստան բացի եկեղեցական առումով խթան հանդիսանալուց երկու եկեղեցիների համագործակցության առավել սերտացմանը և ընդհանրապես միասնական ոգու դրսևորմանը, նաև առիթ է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվի Հայաստանի վրա:
«Շրջապատված լինելով ոչ բարեկամ հարևաններով՝ մեզ թվում է, որ այն ամենից հետո ինչ-որ տեղի է ունեցել մեր պատմության ընթացքում, մենք չպետք է լինեինք, բայց տեսնում ենք, որ քրիստոնեության, ճշմարտության կղզյակը ապրում է, գոյատևում է և նաև առիթ է ստեղծում, որպեսզի Մեծ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը գա այստեղ՝ մեզ հետ աղոթելու:
Կարծում եմ, որ համայն աշխարհը ևս մեկ անգամ պիտի անդրադառնա, թե ինչու էր Պապը անվանում այս փոքրիկ երկիրն ուխտավայր, ինչու էր գնում ուխտի այդ երկիր: Սա ևս մեկ անգամ առիթ է լինելու մեր մասին խոսելու, մեր մասին լսելու, և անդրադառանալու այն կարևոր հավատքին և առաքելահաստատությանը, որի կրողն է հայ եկեղեցին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































