Paramount Pictures կինոընկերությունը հայտարարել է «Տերմինատոր» ֆիլմի նոր եռագրությունը նկարահանելու ծրագրերի մասին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվել է Paramount Pictures-ի մամլո ասուլիսին:
Ընկերությունը հայտարարել է, որ նոր եռագրության առաջին ֆիլմը էկրան կբարձրանա 2015թ. հունիսի 26-ին: Նկարահանումներին կմասնակցի՞ արդյոք Առնոլդ Շվարցենեգերը՝ հայտնի չէ:
Ավելի վաղ դերասանը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել նկարահանումներին:
Առաջին երկու ֆիլմերը՝ նկարահանված Ջեյմս Քեմերոնի կողմից, եկամտաբեր էին, ու շատ արտահայտություններ դարձել էին հայտնի դարձվածքներ:










































