ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի՝ Մալիայի ու Սաշայի հետ, կայցելի աֆրիկյան մայրցամաք՝ հաջակցություն դեռահաս աղջիկների կրթության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վեցօրյա ուղևորությունը ներառում է այցելություն Մարոկկո և Լիբերիա։
Միշել Օբաման անցած տարվանից աշխատում է Let Girls Learn նախագծի վրա։ Ամերիկյան կառավարության նախաձեռնության նպատակն է օգնել զարգացող երկրների աղջիկներին կրթություն ստանալ։
Նախագահի կինը Մարոկկոյում կմիանա դերասանուհիներ Մերիլ Սթրիփին և Ֆրիդա Պինտոյին, նրանք դեռահասների հետ կզրուցեն խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են կրթություն ստանալիս։








































