Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Համաճարակի համար բոլոր նախապայմաններն ունենք. համաճարակաբան

Վերջին շրջանում կրծողներն ու միջատները «գրոհել» են մեր բակերը: Բժիշկ-համաճարակաբան, ՀՀ-ում «Վարակի հսկողության կառավարման» խորհրդի անդամ Կարինե Քոչարյանի մեկնաբանությամբ՝ եթե աղբամանների մոտ աղբահանությունից հետո լուրջ հակահամաճարակային միջոցառումներ չանցկացվեն, կունենանք բռնկումներ: Նա նշեց, որ կրծողների քանակի ավելացումը կապված է քաղաքի աղբի հետ. «Կրծողները շատանում են, որովհետև աղբը եկել է քաղաք, ո՞վ է աղբի մասին մտածում: Աղբահանությունը պիտի ճիշտ կատարվի և ճիշտ ոչնչացվի: Յուրաքանչյուր աղբահանությունից հետո տարածքում պիտի ախտահանության աշխատանքներ կատարվեն: Այդ դեպքում կարող ենք կանխել կրծողների մուտքը բնակելի շենքեր, և կխուսափենք հիվանդություններից»:

Մասնագետն ասաց, որ եթե տվյալ տարածքում շրջանառվող վիրուսներ կան, կրծողները նպաստում են, որ դրանք տարածվեն: Առնետները, եթե վարակված են կատաղություն հիվանդությամբ, մարդուն կծելու դեպքում նրան էլ կվարակեն: Տարիներ առաջ ՀՀ-ում տուլարեմիայի բռնկումը հենց առնետների միջոցով եղավ:

Անդրադառնալով առնետներին ոչնչացնելու համար նախատեսված դեղերին՝ տիկին Քոչարյանն ասաց, որ կրծողը կարող է բնակելի տների մոտ սատկել, որն ինքնին վարակի օջախ է, ինչպես նաև՝ նույն դեղորայքն անընդհատ լցնելով՝ կենդանին իմունիտետ է ձեռք բերում և չի մոտենում դրան, պետք է դեղորայքը փոխել: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն ասաց, որ առնետներն արդեն բարձրահարկ շենքեր են բարձրանում, պատերի վրայով են անցնում, իսկ այդ տարածքներում երեխաներ են խաղում, գնդակ է ընկնում աղբի մոտ, շատ հնարավոր է՝ կոնտակտային ճանապարհով ինֆեկցիա տարածվի:

Բացի կրծողներից, վարակի աղբյուր են նաև փողոցային կենդանիները: Դրանք համարվում են մեխանիկական փոխանցողներ, և հիվանդություն ունենալու դեպքում եթե փսխում կամ արտաթորություն են թողնում աղբամանում, ապա այդ ինֆեկցիան տարածում են. «Շների, կատուների միջոցով աղիքային ինֆեկցիներ կարող են տարածվել, կարող է մարդուն կծելու դեպքում փոխանցվել կատաղություն հիվանդությունը»:

Մեզանում պակաս վտանգավոր չեն միջատները, հատկապես՝ մոծակները: Տիկին Քոչարյանի հավաստմամբ՝ մենք ունենք բոլոր նպաստավոր պայմանները՝ բարձր ջերմաստիճան, շատ թվով մոծակներ, ճահիճներ. «Համաճարակի համար բոլոր նախապայմաններն ունենք, մեր բախտը բերել է, որ հիվանդ չունենք»:

Մասնագետը խորհուրդ է տալիս շուտ-շուտ լվացվել, հետևել հիգիենայի կանոններին և օգտագործել ախտահանող նյութեր: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել ինֆեկցիաներից՝ մանավանդ որ այժմ աղիքային ինֆեկցիաների սեզոն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում