Բրիտանացի վիդեոբլոգեր Davie504-ը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ որպես երաժշտական գործիք օգտագործել է մայոնեզի տուփը, հայտնում է lenta.ru-ն:
Տարբեր հնչյունները, որոնք նա ստացել է սոուսով լցված տուփի օգնությամբ, նա միացրել է արդեն ձայնագրված մեղեդուն: Տուփի օգնությամբ նա կատարել է White Stripes խմբի Seven Nation Army երգը:











































