Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի (TURSAB) ղեկավար Բաշարան Ուլուսոյը կոչ է արել աստիճանաբար ձեռնամուխ լինել թուրքական հյուրանոցներում «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգը` կապված ոլորտի եկամուտների կրճատման հետ:
«Այդ համակարգը գրավիչ է տնտեսող զբոսաշրջիկների, ընտանիքներով զբոսաշրջիկների համար: Նման հյուրանոցները չեն կարող բարձրացնել գները, թեև նրանց ծախսերն աճում են տարեցտարի:
Մեզ անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել այդ համակարգով աշխատող հյուրանոցների թիվը»:
Հունիսի 23-ին Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները վարչապետ Բինալի Յըլդըրըմին ներկայացրել է ոլորտի բարելավման մասին առաջարկներով զեկույց: Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի փրկության պլանը նախատեսում է 90 միլիոն դոլարի ֆինանսավորում ու զբոսաշրջային ընկերությունների պարտքերի վերափոխման մեխանիզմների ներդրում:










































