Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է:
«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը անվտանգության, էներգետիկայի, էկոնոմիկայի ու ժողովրդավարության ոլորտներում: ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ համալիր լուծման հասնելու համար»,- ասել է Բրիջիտ Բրինկը:










































