Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական օդուժն այսօր առավոտյան Կարսի նահանգի Քաղըզման շրջանում հատուկ գործողություն է իրականացրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել PKK-ի թաքստոցներին:
Ընդգծվում է, որ տվյալ շրջանում գործում է PKK-ի 20-25 զինյալների խումբ: Ռազմական գործողության մանրամասներն ու արդյունքները դեռ հայտնի չեն:









































