Երիտասարդ բրիտանացիները նեղացել են ավագ սերնդից ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքների պատճառով՝ հայտնում է lenta.ru-ն: Նրանցից շատերը Twitter-ում գրում են, որ հօգուտ Brexit-ի քվեարկած թոշակառուները «փլուզեցին իրենց ապագան»: Տարեց պահպանողականները, իրենց հերթին, համոզված են, որ միայն այդպիսի արդյունքը կօգնի բարելավել իրավիճակը երկրում:
18-24 տարեկան բրիտանացիների 64%-ը քվեարկել է ԵՄ-ում անդամակցությունը պահպանելու օգտին: Նրանց կարծիքով՝ ԵՄ անդամակցությունը նշանակում է տեղաշարժման ազատություն, իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանություն և փրկություն ռեցեսիայից: 65 տարեկանից մեծ քաղաքացիների 58%-ը կարծում է, որ Brexit-ը կօգնի հաղթահարել միգրացիոն ճգնաժամը և ազատվել Բրյուսելի դիկտատուրայից:











































