Thursday, 18 06 2026
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ

Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքը Էջմիածնում

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՊԱՊԻ

ԽՕՍՔԸ

Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

24.06.2016

Մեծարգոյ Եղբայր,

Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Սիրելի եղբայրներ և քոյրեր ի Քրիստոս:

Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբութիւն Գարեգին Բ-ին, շնորհակալութիւն յայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրաւէրի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին և Եպիսկոպոսներին, և շնորհակալութիւն եմ յայտնում բոլորին՝ սրտագին և ցնծալի ընդունելութեան համար, որ ինձ պարգևեցիք: Շնորհակալութիւն, Ձերդ Սրբութիւն, ինձ՝ Ձեր տանը հիւրընկալելու համար. սիրոյ այս նշանը բառերից շատ աւելի պերճախօս կերպով արտայայտում է, թէ ինչ է նշանակում ընկերութիւնն ու եղբայրական սէրը:

Այս հանդիսաւոր առիթով Տիրոջ գոհութիւն եմ մատուցում ձեր երկրում վարած հաւատի լոյսի համար. հաւատ՝ որ Հայաստան աշխարհին տուեց իր ուրոյն ինքնութիւնը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մօտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լոյսը, արեգակը՝ որ Ձեզ լուսաւորեց և նոր կեանք պարգևեց, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց յատկապէս մեծագոյն փորձութիւնների պահերին: Խոնարհւում եմ Տիրոջ ողորմութեան առաջ, որ կամեցաւ Հայաստանը լինէր առաջին Ազգը, 301 թուականից, ընդունելու Քրիստոնէութիւնը որպէս իր կրօնը, այնպիսի ժամանակաշրջանում՝ երբ հռոմէական կայսրութեան մէջ դեռ բորբոքւում էին հալածաքները:

Քրիստոսի հաւատը Հայաստանի համար չի եղել որպէս զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնութեան բաղկացուցիչ իրականութիւն, գերազանց պարգև՝ ուրախութեամբ ընդունելի և ժրաջանութեամբ և ուժով պահպանելի: Ինչպէս գրեց սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ը, «հայ հասարակութեան «Մկրտութեամբ» […] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնութիւն, որ հայ լինելու անբաժանելի և բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տուեալ ինքնութեան բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հաւատը, որպէս էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտութեան 1700 յոբելեանի առիթով [2 Փետրուար 2001], 2): Տէրը թող օրհնի ձեզ՝ հաւատի այս լուսաւոր վկայութեան համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առաւել քան հազարեօթհարիւր տարի առաջ ընդունած Մկրտութեան հզօր արդիւնաւէտութիւնն ու բեղունութիւնը, մարտիրոսութեան պերճախօս և սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմութեան կայուն մասնիկն է դարձել:

Գոհութիւն եմ մատուցում Տիրոջ նաև այն ընթացքին համար որ Կաթողիկէ Եկեղեցին և Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական և անկեղծ երկխօսութեան միջոցով, հասնելու համար լիարժէք կիսելու գոհութեան Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միութիւնը, որի համար աղօթեց մեր Տէրը, որպէսզի իր աշակերտները մի լինեն և աշխարհը հաւատայ: Ինձ հաճելի է յիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջև յարաբերութիւնների խորացման և երկխօսութեան ամրապնդման՝ վերջերս տրուած վճռորոշ մղումը, Նորին Սրբութիւններ Վազգէն Ա-ի և Գարեգին Ա-ի և սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի և Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի յատկապէս նշանակալից փուլերի շարքին յիշում եմ Ի դարու հաւատի Վկաների յիշատակութիւնը, 2000 թուականի Մեծ Յոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբութեան յանձնումը քրիստոնեայ Հայաստանի Հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքից՝ Երևանի նորակառոյց Տաճարի համար. Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ-ի և Ձերդ Սրբութեան ստրոգրած համատեղ Յայտարարութիւնը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպէս նաև Ձերդ Սրբութեան կատարած այցերը Վատիկան, կարևոր պահերի և յիշատակութիւնների առիթով:

Դժբախտաբար աշխարհը բաժանումներով և ընդհարումներով է խառանուած, ինչպէս նաև նիւթական և հոգևոր աղքատութեան ծանր վիճակներով,  ներառեալ մարդկանց, նոյնիսկ երեխաների և ծերերի չարաշահումը, և ակնկալում է քրիստոնեաներից փոխադարձ գնահատման և եղբայրական համագործակցութեան վկայութիւն, որպէսզի կրկին փայլի ամէն խղճի առաջ Քրիստոսի Յարութեան զօրութիւնն ու ճշմարտութիւնը: Համբերատար և մշտանորոգ ջանքը դէպի լիարժէք միութիւն, համատեղ ձեռնարկների հզօրացումը և ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների մէջև համագործակցութիւնը՝ նման են փայլակնացայտ լոյսի՝  խաւարամած գիշերուան մէջ, և կանչ է ապրելու սիրով և նոյնիսկ տարբերութիւնների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաև եկեղեցական հասարակութեան տեսանելի սահմաններից դուրս, և բոլորի համար ներկայացնում է մի զօրաւոր կոչ՝ տարակարծութիւնները յարդելու երկխօսութեամբ և արժևորելով այն՝ ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հաւատի չարաշահումն ու շահարկումը, որովհետև պարտաւորեցնում է յայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել և տարածել ճշմարտութիւնը՝ իւրաքանչիւր մարդկային էակի արժանապատւութեան պահպանմամբ, և այնպիսի ձևերով, որոնցից թափանցի այն սիրոյ և փրութեան ներկայութիւնը՝ որ ցանկանում ենք սփռել: Այսպէս, համոզիչ վկայութիւն ենք տալիս աշխարհին – որ նրա ահաւոր կարիքն ունի –, թէ Քրիսոտոս կենդանի է և գործուն, կարող՝ ազգերի, մշակոյթների և կրօնների միջև միշտ նորանոր հաշտութեան ճանապարհներ բացելու: Վկայում ենք և հաւատացնում որ Աստուած սէր է և գթասրտութիւն:

Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչուած է և մղուած Քրիստոսի սիրոյ ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծւում են լաւագոյն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, և միաժամանակ, մատնանշւում է իւրաքանչիւր բարի կամք ունեցող անձի և ամբողջ հասարակութեան՝ առարկայական երթևեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտութիւնները, որ պատառոտում են քաղաքակիրթ կեանքը և փորում են դժուար բուժուող բաժանումներ: Ամենակարողն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխօսութեամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսաւորչի և Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ և ամբողջ Հայ Ազգը և միշտ պահպանի այն հաւատի մէջ որ ստացել է հայրերից և փառաւոր վկայութիւն տուել դարեդար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում