Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցից առաջ հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային:
«Վատիկանի ռադիո»-ի փոխանցմամբ, հեռագրում ասված է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, պարոն նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին իմ սրտանց ողջույններով ողջ երկրին` քաջալերելով մնալ համերաշխության առաջնագծին և ապագային նայել վստահությամբ ու հույսով»:








































