Խորվաթիայի ազգային հավաքականի խաշտպան Խիմե Վրսալկոն համալրել է «Ատլետիկո»-ի կազմը։ Այդ մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։
«Երեկ նա բուժզննում է անցել։ Առաջիկա մրցաշրջանում նա պատրաստ կլինի պաշտպանել մեր գույները»,- Սերեսոյի խոսքերը մեջբերում է AS-ը։
24-ամյա Վրսալկոն իր հուսալի խաղով շատերին զարմացրեց դեռ նախորդ մրցաշրջանում՝ «Սասուոլո»-ի կազմում։ Նա շարունակում է վստահ ելույթը Եվրոպայի առաջնությունում։











































