Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաշքենդում տեղի ունեցած՝ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների ընդլայնված նիստում ունեցած ելույթում կարևորել է կազմակերպությանն Իրանի անդամակցելը:
Պուտինը հայտարարել է, որ միջուկային խնդրի կարգավորումից և Իրանի հետ պատժամիջոցների վերացումից հետո չի մնացել որևէ խոչընդոտ, որ Իրանն անդամակցի ՇՀԿ-ին:
«Իրանը 2005 թվականից որպես դիտորդ բավական ակտիվորեն մասնակցում է կազմակերպության գործունեությանը: Կարծում եմ, որ իրանական միջուկային խնդրի կարգավորումից և պատժամիջոցների վերացումից հետո չի մնում որևէ խոչընդոտ՝ Թեհրանի հայտը դրականորեն չդիտարկելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:









































