Բելգիայում այսօր կանցկացվի համազգային գործադուլ՝ ընդդեմ իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բրյուսելում գործադուլի հետ կապված՝ չեն աշխատի հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոնները, ցանցային սուպերմարկետները: Խնդիրներ կունենան նաև Բրյուսելի միջազգային օդանավակայանի ուղևորները:
Մի քանի օր առաջ Բելգիայում տեղի է ունեցել բեռնակիրների գործադուլ Բրյուսելի օդանավակայանում: Այն ժամանակ յուրաքանչյուր երկրորդ չվերթ ուշացել է միջինը 45 րոպեով:
Մայիսի վերջին տեղի է ունեցել պետական ոլորտի աշխատողների համընդհանուր գործադուլ իշխանությունների կոշտ տնտեսման քաղաքականության դեմ:









































