Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի գումարվելու է Իսրայելի անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը:
Ակնկալվում է, որ կողմերի միջև այդ հարցում վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի կիրակի: Եթե դա տեղի ունենա, ապա կառավարությունում կքննարկվի համաձայնագրի հաստատման հարցը:
Կիրակի հերթական անգամ հանդիպելու են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ իսրայելական կողմից՝ Յոսեֆ Չեկանովերը:










































