Արդեն մի քանի օրէ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան գտնվում է ծանր վիճակում: Իմանալով այդ մասին՝ հայտնի շատ մարդիկ որոշել են իրենց աջակցությունը հայտնել աֆրիկացի քաղաքական գործչին, հաղորդում է spletnik-ը:
Առաջիններից մեկը 94-ամյա Մանդելային հարգանքի տուրք է մատուցել Դևիդ Բեքհեմը, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ձեր աջակցությունը ցուցաբերեք հենց հիմա: Միացե՛ք մեզ` միլիոնավորներին, ովքեր բազմապատկում են Նելսոն Մանդելայի ժառանգությունն այն բանի համար, որ աշխարհն ավելի լավը դարձնեն: Մենք կարող ենք նրա խորհուրդները կյանքի կոչել»:
Ռիհաննան իր հերթին գրել է` «Նելսոն Մանդելա… ամենաանհավանական մարդկանցից մեկը, որոնք երբևիցե ապրել են աշխարհում: Աղոթում եմ Ձեզ համար»:
«Այս բարդ ժամանակ Բիլը, Չելսին և ես մեր սերն ու աղոթքներն ուղարկում ենք մեր հիանալի ընկեր Մադիբային, նրա ընտանիքին և ժողովրդին»,- գրել է Հիլարի Քլինթոնը:








































