Ջիբրալթարի բնակիչները քվեարկել են հօգուտ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
19322 մարդ՝ քվեարկածների 96%-ը, դեմ է արտահայտվել միությունից դուրս գալուն: Միությունից դուրս գալու օգտին քվեարկել է 823 մարդ (4%): Ընտրողների ակտիվությունը կազմել է 84%:







































