Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երախտագիտություն է հայտնել նրանց, ովքեր երեկ անցկացված ազգային հանրաքվեում աջակցել են ԵՄ-ի հետ միասնությանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Քվեարկության ավարտին ազգային ԶԼՄ-ները հրապարակել էին YouGov ընկերության հարցումը, որի տվյալներով՝ բրիտանացիների 52 տոկոսն աջակցում է ԵՄ-ին անդամակցությանը, իսկ 48 տոկոսը ցանկանում է, որ երկիրը դուրս գա բլոկից։
«Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով քվեարկել է հօգուտ այն բանի, որպեսզի Բրիտանիան պահպանվի ուժեղ, անվտանգ և լավագույնը Եվրոպայում, ինչպես նաև այն հազարավորներին, ովքեր աշխատել են անդամակցության պահպանման արշավում»,- գրել է Քեմերոնն իր թվիթերյան էջում ընտրատեղամասերի փակումից հետո։










































