Ինչպես ցույց է տվել Կալիֆոռնիայի Սան-Դիեգոյի համալսարանի հետազոտությունը, գիտա-ֆանտաստիկ ֆիլմերի գրախոսությունների 84%-ը գրված է տղամարդկանց կողմից: Այդ մասին հայտնել է Entertainemt Weekly-ն:
Հետազոտության համաձայն՝ առանցքային քննադատների 73%-ը, ում նշումները հրապարակվում են հեղինակավոր Rotten Tomatoes ագրեգատորում, հանդիսանում են տղամարդիկ:
Կինոքննադատների մեջ կանայք գերակշռում են ամերիկյան օրաթերթերի աշխատակիցների մեջ և ամենաքիչն են The Hollywood Reporter, The Wrap և Variety ազդեցիկ պարբերականների աշխատակիցների կազմում:











































