Չինական Huawei ընկերությունը մշակում է սեփական բջջային օպերացիոն համակարգը: Այդ մասին հայտնում է The Information պարբերականը:
Պարբերականը նշում է, որ այդ նպատակի համար Huawei-ը անցած տարվա հոկտեմբերին վարձել է Apple-ի նախկին ստեղծագործական տնօրեն Էբիգեյլ Բրոուդիին:
Ներկայումս ընկերության սմարթֆոնները աշխատում են Android օպերացիոն համակարգով:
Նշվում է, որ օպերացիոն համակարգը կարող է ներկայացվել արդեն այս տարի:








































