Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է գերմանական ակումբը լքելուն:
«Բորուսիա»-ն, որը մինչ այս մերժում էր հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գնման յուրաքանչյուր առաջարկ, այժմ համաձայնել է բաժանվել Մխիթարյանից 40 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները ձեռք էր բերել 27 միլիոն եվրոյով:
Նշենք, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անձամբ հաստատել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Մխիթարյանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին լուրերը:








































