«Պարի Սեն-Ժերմեն»-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին հայտնել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան չեն լքի թիմը ոչ միայն ամառային տրանսֆերային պատուհանի, այլև առաջիկա տարիների ընթացքում:
«Կարող եմ հաստատել, որ Իբրահիմովիչն ու Սիլվան չեն հեռանա ակումբից մինչև իրենց պայմանագրերի ժամկետի ավարտը»,- ասել է Ալ Հելաիֆին Լորան Բլանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ներկայացնելու ժամանակ:
Նշենք, որ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականի ամռանը, իսկ Տիագո Սիլվայի` 2017 թվականին:








































