Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն AS-ի հետ զրույցում նշել է, որ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը դժվարությամբ է համակերպվում պահեստային խաղացողի դերին։ Հիմնական կազմում տեղը վստահված է Դավիդ դե Խեային։
«Կասիլյասը ոչ մի կերպ չի համակերպվում պահեստայինի կարգավիճակին։ Նա ցանկանում է խաղադաշտ դուրս գալ»,- նշել է մասնագետը։
Դել Բոսկեն նաև անդրադարձել է «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆին․ «Ֆուտբոլը նման չէ թենիսին։ Ո՞վ է վստահ, որ Գերմանիան հաղթելու է Սլովակիային։ Չկա հանդիպում, որտեղ վստահ կարելի է խոսել արդյունքի մասին»։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի մրցակիցն Իտալիայի ընտրանին է։ Խաղը կայանալու է հունիսի 27-ին։








































