Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Հերոսի ու դավաճանի հերթական ծուղակը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ իբր հինգ շրջանների վերադարձի շուրջ համաձայնության մասին, որը ոչ այլ ինչ էր, քան կազանյան պլանի ադրբեջանական ինտերպրետացիա, Հայաստանում արժանացավ բավականին աղմկոտ արձագանքների: Մի մասը սկսեց իշխանությանը մեղադրել «տարածք զիջելու» համար, մյուս մասը սկսեց մեղադրողներին մեղադրել ադրբեջանական քարոզչական «կուտը» կուլ տալու համար, և ինչպես միշտ՝ խնդիրն իր բուն էությամբ մնաց ուշադրությունից դուրս:

Իրականում իրավիճակը ոչ խուճապ է պահանջում և ոչ էլ պահանջում է ավելորդ ռազմա-հայրենասիրություն, թե ինչպես կարելի է տարածել Մամեդովի հայտարարությունները. ինչպես որ կարելի է գնալ նստել ու բանակցել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերջում էլ սեղմել նրա ձեռքը հրաժեշտից առաջ, այդպես էլ հնարավոր է նաև ուշադրություն դարձնել Մամեդովի հայտարարություններին:

Իրավիճակը բացարձակապես այնպիսին չէ, որ կա ավելորդ, կեղծ, արհեստական ռազմա-հայրենասիրության տեղիք և ժամանակ: Մարտահրավերները չափազանց լուրջ են «թշնամու ջրաղացի» մասին չափազանց պարզունակ փաստարկների համար: Վերջին հաշվով՝ Մամեդովը, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր «Բլումբերգին» տված հայտնի հարցազրույցում, ընդ որում՝ գրեթե ուղիղ երկու ամիս առաջ: Այդ ժամանակ կարծես թե Հայաստանում որևէ ռազմա-հայրենասիրական ալիք չեղավ Սարգսյանի դեմ, թե ինչպես է Կազանում համաձայնել այդօրինակ տարբերակների: Այժմ ընդամենը փոխվել է այն, որ հայկական կողմը որևէ տարբերակի քննարկման համար դրել է երեք պայման՝ կապված հրադադարի պահպանման հետ:

Այսինքն՝ ստացվում է, որ եթե այդ պայմանները կատարվեն, հայկական կողմը կրկին պատրաստ է անցնել տարբերակների քննարկման: Եվ, ըստ էության, ստացվում է, որ այսօր սեղանին այլ տարբերակ չկա՝ բացի այն, ինչի մասին հայտարարում է Մամեդովը:

Հայկական կողմը դրան պատասխանել է, որ Մոսկվայում չի եղել այդ մասին որևէ համաձայնություն: Մենք լիովին հակված ենք հավատալու հենց Հայաստանի պաշտոնյաներին: Սակայն այս փոխադարձ հայտարարությունների աղմուկի մեջ չպետք է կորչի մեկ այլ կարևոր հարց, որը Հայաստանի անվտանգության տեսանկյունից առաջնային է: Մոսկվայում չի եղել որևէ համաձայնություն, բայց հայկական կողմը պատրա՞ստ է այդ տարբերակի շուրջ քննարկումներին, եթե ապահովվեն հրադադարի մեխանիզմները: Որովհետև եթե հայկական կողմը հույսը դրել է այն բանի վրա, որ այդ մեխանիզմները երբեք իրականություն չեն դառնա, և այդպիսով ինքը միշտ կկարողանա հրաժարվել բովանդակային տարբերակի քննարկումից, ապա դա, մեղմ ասած, խիստ վտանգավոր վիճակ է: Դա նշանակում է, որ, այսպես ասած, կուլիսային մակարդակում պաշտոնական Երևանն, այդուհանդերձ, խաղաքարտերը դրել է Ադրբեջանի, նաև «կազանյան պլանը» առաջ քաշած Ռուսաստանի ձեռքը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետսանկտպետերբուրգյան հայտարարությունները, նաև Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը կազմակերպելու Ֆրանսիայի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անելու են ամեն ինչ՝ Ռուսաստանի միանձնյա որոշումներ թույլ չտալու համար:

Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջեթ Բրինքը: Եվ այս առումով հետաքրքիր է զուգահեռը նախորդ տարվա սեպտեմբերի հետ, երբ Ռուսաստանը ու Բաքուն կրկին ակտիվացրել էին խաղաղապահների տեղակայման թեման, և երբ կրկին ամերիկացի պաշտոնյան՝ Պենտագոնի ներկայացուցիչը, ժամանեց Բաքու՝ կրքերը սառեցնելու և թեման փակելու համար:

Սակայն ինչքա՞ն կարող է Հայաստանը ապավինել այն բանին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը խանգարեն Ռուսաստանին: Իսկ եթե մի գեղեցիկ օր որոշեն չխանգարել՝ թեկուզ կարճ ժամանակով: Առավել ևս, որ հետաքրքիր զարգացումներ են նկատվում ուկրաինական ուղղության վրա, որտեղ ավելի ակտիվ է ներգրավվում ամերիկյան կողմը, իսկ ՌԴ նախագահ Պուտինն էլ ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդին:

Բանն այն է, որ զուտ սուբորդինացիոն առումով այս հանդիպումը թվում է ինչ-որ իմաստով աներևակայելի, և եթե այն տեղի է ունենում, ապա դա նշանակում է, որ Պուտինը ստիպված է ընդունել Նուլանդին:

Եվ այստեղ հարց կարող է առաջանալ՝ իսկ կարո՞ղ է Ղարաբաղյան հարցը թեկուզ տակտիկական նպատակներով կամ նկատառումներով զիջել ուկրաինականին Ռուսաստանի որևէ զիջման դիմաց: Եվ եթե անգամ դա լինի ժամանակավոր տակտիկական զիջում Արևմուտքում, ի՞նչ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար այդ ժամկետում: Առավել ևս, որ նույն տակտիկական նկատառումները կարող է ունենալ նաև Ռուսաստանը ու այստեղ գալով որոշակի առավելության՝ նահանջ կատարել ուկրաինական խնդրում և այդպիսով երկակի խաղի օգնությամբ լուծել դոմինանտության խնդիրներ:

Իրավիճակը իսկապես բարդ է ու պահանջում է հանրային մտքի գերլարում, մինչդեռ այդ միտքը հերթական անգամ գցվում է «հերոսի» ու «դավաճանի» շուրջ վեճի ծուղակ՝ պարարտ հող ստեղծելով հասարակության աչքից հեռու գործընթացների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում