Լոնդոնյան Քինգսթոուն շրջանում հեղեղումների պատճառով երկու ընտրատեղամաս է փակվել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեի ընթացքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Անցած գիշեր Մեծ Բրիտանիայի հարավում տեղացած տեղատարափ անձրևները հեղեղել են մայրաքաղաքի մի շարք շրջաններ և Անգլիայի հարավ-արևելքի այլ քաղաքներ, ինչը սպառնում է դժվարացնել այսօր անցկացվող հանրաքվեում քվեարկության գործընթացը։
Ընդհանուր առմամբ երկրում քվեարկությունն ընթանում է հանգիստ, խախտումների ու միջադեպերի մասին չի հաղորդվում։








































