Սիրիան առաջին տեղն է գրավել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծախսերի առումով՝ առաջ անցնելով Աֆղանստանից: «2013 թվականին Սիրիան առաջին տեղը կզբաղեցնի ծախսերի տեսանկյունից, որոնք հասել են 101 մլն ֆունտի (107 մլն դոլար.- 1in.am)»,- Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդասիրական կազմակերպության նախագահ Փիթեր Մաուրերը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Համեմատության համար անցած տարի առաջին տեղը զբաղեցրած Աֆղանստանում օպերացիան Կարմիր խաչին արժեցել է 92.4 մլն դոլար:
Մաուրերը կարծում է, որ ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական ճգնաժամը հեռու է ավարտից: «Մենք չենք տեսնում, թե որտեղից կարող է հայտնվել հակամարտության քաղաքական լուծումը, այդ իսկ պատճառով հակված ենք կարծել, որ այն դեռ երկար կշարունակվի»,- ասել է նա:








































