Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ՇՀԿ-ին Իրանի, Հնդկաստանի ու Պակիստանի հնարավոր անդամակցումը եվրասիական տնտեսական զարգացման կարևոր փուլ է:
«ՇՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է եվրասիական տիրույթում: Ներկայումս կարևոր փուլ է, Տաշքենդում մենք կընդունենք նոր անդամների՝ Հնդկաստանին ու Պակիստանին: Հերթի մեջ է Իրանը, որի անդամակցության հարցը մենք կդիտարկենք: Դա ժամանակի մարտահրավերի պատասխանն է»,- ասել է նա:









































