Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ Արգենտինայի հավաքականը պետք է հաղթի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Հունիսի 26-ին Արգենտինայի ընտրանին եզրափակիչ խաղում ուժերն է չափելու Չիլիի հավաքականի հետ։
«Իհարկե, կիրակի օրը հաղթելու ենք։ Եթե Արգենտինայի հավաքականը չեմպիոն չդառնա, թող հայրենիք չվերադառնա»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Արգենտինայի և Չիլիի հավաքականները Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում հանդիպել էին նաև 2015 թվականին։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Հետխաղյա 11մ հարվածաշարում Չիլին առավելության էր հասել 4։1 հաշվով։








































